Այսօր: Շաբաթ, 29 Մարտի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թափուր աշխատատեղերի մրցույթ «Աստղաձորի-Մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում
2025,Մարտ 28 - Ապրիլ 26
«Ծովասարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում հաշվապահի թափուր հաստիքի մասին
2025,Մարտ 21 - 29
ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու մրցույթի մասին
2025,Մարտ 20 - Ապրիլ 8
Թափուր աշխատատեղերի մրցույթ «Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում
2025,Մարտ 18 - Ապրիլ 15
Թափուր աշխատատեղերի մրցույթ «Զոլաքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում
2025,Մարտ 14 - Ապրիլ 11
Հողամասերի վաճառք՝ աճուրդով
2025,Մարտ 13 - Ապրիլ 9
Հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթի մասին
2025,Մարտ 12 - Ապրիլ 9
Թափուր աշխատատեղերի մրցույթ «Ծակքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում
2025,Մարտ 7 - Ապրիլ 4
«Վարդենիկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում թափուր աշխատատեղի մրցույթի մասին
2025,Մարտ 4 - Ապրիլ 1
Ներքին Գետաշենի մանկապարտեզ ՀՈԱԿ-ում առկա ժամանակավոր թափուր հաստիքի մասին
2025,Փետրվար 25 - Ապրիլ 30
Վարձակալությամբ չտրամադրված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վերաբերյալ
2025,Փետրվար 24 - Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022,Մարտ 4 - 2029,Մարտ 4

ՀԱՐՑՈՒՄ

Ուրբաթ, 7 Հուլիսի 2023թ.
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի զինանշանի և դրոշի ստեղծման մրցույթ հայտարարելու մասին հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ  ԶԻՆԱՆՇԱՆԻ ԵՎ ԴՐՈՇԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ․  

Մրցույթների ընդհանուր պայմանները․ 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի  զինանշանի և դրոշի ստեղծման մրցույթներին կարող են մասնակցել բոլոր ստեղծագործող անձինք: 

Ստեղծագործություններն անհրաժեշտ են փակ, սպիտակ գույնի, անանուն, առանց հավելյալ գրանշումների և 50x50 սմ չափի ծրարով ուղարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին` մինչև 2023 թվականի սեպտեմբերի մեկը: 

Ստեղծագործությանը կցվում է փակ ծրար` քառանիշ ծածկագիր պարունակող միջուկով (ծածկագիրը իր համար ընտրում է մասնակիցը)։ Ծրարի վրա և միջուկում չպետք է նշված լինեն հեղինակի (հեղինակների) ազգանունը, անունը, հայրանունը: Մրցույթում հաղթող մասնակիցը հայտարարվելու է ըստ ծրարի միջուկում նշված ծածկագրի։  

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի  զինանշանի և դրոշի մրցույթի պայմանները․ 

Զինանշանի էսքիզները պետք է ներկայացվեն սև-սպիտակ և գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա` յուրաքանչյուրի առավելագույն չափը 40x40 սմ, և բացատրագիր` մեկ էջի սահմաններում: 

Դրոշի էսքիզները պետք է ներկայացվեն գունավոր տարբերակներով, թղթի կամ ստվարաթղթի վրա, լայնության և երկարության չափերի հարաբերությունը` 1:2-ի, և բացատրագիր` մեկ էջի սահմաններում: 

Սահմանվում է մեկ առաջին մրցանակ` 100 000 ՀՀ դրամ:  

Մրցույթի անցկացման մրցույթային հանձնաժողովը հայտնում է, որ  զինանշանը պետք է համապատասխանի հերալդիկայի կանոններին, միաժամանակ զինանշանը և դրոշը պետք է արտացոլեն Մարտունու տարածաշրջանի պատմա-աշխարհագրական նկարագիրը, նյութական և ոչ նյութական ժառանգությունը, ժողովրդի արարող և ստեղծագործող ոգին։ 

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ +37477140206

 





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner