Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, որը կոչվում է նաև Զատիկ, Հայ Առաքելական Ս. եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։
Այս տարի, Սուրբ Հարության տոնին նախընթաց՝ ապրիլի 19-ին՝ ժամը 17:30-ին, Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելու է Ճրագալույցի Սուրբ պատարագ։
Ապրիլի 20-ին՝ Զատիկի տոնի առավոտյան ժամը 10։30-ին մատուցվելու է Զատկական Սուրբ Պատարագ։