|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մարտի 2023 թվականի N 408-Ա |
ՅՈՒՐԻԿ ԺԱՄԿՈՉՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 19.03.2015 թվականի №596–Ն որոշման, Մարտունի համայնքի ավագանու 22.12.2022 թվականի թիվ 241-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Յուրիկ Ժամկոչյանի դիմումը.
- Յուրիկ Ժամկոչյանին տալ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ներքին Գետաշեն բնակավայր, Վերին Դեմեր թաղամաս, 3-րդ փողոց, թիվ 17 հասցեում նոր կառուցվող ավտոտնակի և հացատան շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
- Յուրիկ Ժամկոչյանին՝ համայնքապետարանի 900145109063 հաշվեհամարին վճարել 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք շինարարության թույլտվության համար:
- Կառուցապատողին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ Մարտունու համայնքի ղեկավարին ներկայացնել №2-5 ձևի տեղեկանք:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Յուրիկ Ժամկոչյանին որոշման ընդունման մասին իրազեկմանը հաջորդող օրվանից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|