|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 սեպտեմբերի 2025 թվականի N 121-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՂԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 26 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-082-0077-0057 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.0794 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 2025 թվականի սեպտեմբերի 2-ի N02//7162-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի 3-րդ փողոց, թիվ 26 հասցեում գտնվող 05-082-0077-0057 կադաստրային ծածկագրով 0.0794 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ բժշկական ամբուլատորիա կառուցելու նպատակով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -21 ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|