|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 մարտի 2024 թվականի N 36-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Մարտունի համայնքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովի արձանագրությունները, Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի 12.03.2024 թվականի №95 գրությունը, Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Ռուբեն Մլհամյանի 23.01.2024 թվականի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բյուջեից ներքոնշյալ բնակիչներին քամու հետևանքով պատճառված վնասները փոխհատուցելու նպատակով տրամադրել դրամական օգնություններ՝
1) Մարտունի քաղաքի բնակիչ Գագիկ Բուդյունու Մկրտչյան - 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամ. 2) Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Ռոման Ավետիքի Ներսիսյան - 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ. 3) Երանոս բնակավայրի բնակիչ Գագիկ Վանուշի Ամիրխանյան - 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ։
- Լիճք բնակավայրի բնակիչ Մասիս Ամրայու Արզումանյանին համայնքի բյուջեից տրամադրել 230000 (երկու հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն։
- Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչ Ռուբեն Սամվելի Մլհամյանին համայնքի բյուջեից տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ դրամական օգնություն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -14 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|