| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  31  հոկտեմբերի  2025 թվականի N 144-Ն | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է. 
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2025 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
  1) «Շրջակա միջավայրի պաշտպանություն» բաժնի «Կենսաբազմազանություն և բնության պաշտպանություն» նախահաշվի 4251 հոդվածից պակասեցնել 4000.0 հազար դրամ և հատկացնել նույն նախահաշվի 4637 հոդվածին՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում որպես հիմնադիր անդամ և շահառու հանդիսացող համայնք՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին դրամաշնորհ հատկացնելու նպատակով։  2) «Ապարատի պահպանման ծախսեր» նախահաշվի 5121 հոդվածից պակասեցնել 5800.0 հազար դրամ և հատկացնել նույն նախահաշվի 5113 հոդվածին՝ Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի լուսավորության համակարգի կապիտալ վերանորոգման նպատակով 10 ԿՎՏ հզորության 3x70 ստորգետնյա մալուխ ձեռք բերելու նպատակով։ Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 04.05.2017 թվականի N526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթները՝ տալ համաձայնություն գնման ընթացակարգը կազմակերպել մեկ անձից։  3) «Ապարատի պահպանման ծախսեր» նախահաշվի 5121 հոդվածից պակասեցնել 20800.0 հազար դրամ և հատկացնել.  ա․ «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5113 հոդվածին 5800.0 հազար դրամ,  բ. «Կեղտաջրերի հեռացում» նախահաշվի 5113 հոդվածին 13000.0 հազար դրամ և 5134 հոդվածին 2000.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների կոյուղագծերի վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու և աշխատանքներ կատարելու նպատակով։  
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 
  | 
 Կողմ -13  ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ  | Դեմ -0   | Ձեռնպահ -7  ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ  |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |