|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 հունիսի 2022 թվականի N 119-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԲԱՐԵԿԱՐԳ ՎԱՂԱՇԵՆ», «ԳԵՂՀՈՎԻՏԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ», «ԼԻՃՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ», «ԵՐԱՆՈՍԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի պահանջով՝
- Սկսել լուծարային գործընթաց՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության «Բարեկարգ Վաղաշեն», «Գեղհովիտի կոմունալ տնտեսություն և բարեկարգում», «Լիճքի կոմունալ տնտեսություն և բարեկարգում», «Երանոսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու համար,
և ստեղծել լուծարային հանձնաժողով հետևյալ կազմով․
Հանձնաժողովի նախագահ - Հովհաննես Հովեյան - Մարտունի համայնքի ղեկավար
հանձնաժողովի անդամներ - Սվետլանա Հովհաննիսյան - Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար
Վահագն Դավթյան - Մարտունի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Զավիկ Խաչատրյան - Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետի պարտականությունները կատարող։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -12 ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԹԱՄՈՅԱՆ ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -2 ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.69 Կբ)
|
|
|
|
Կարգավիճակի հիմք՝ | Համայնքի ավագանու 22.12․2022 թ.-ի N254-Ա որոշում |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|