|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2022 թվականի N 159-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2022 թվականի սեպտեմբերի 16-ի առաջին հերթական նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 464.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը և 66.89 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին. 2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 2.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը և 2.5 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին. 3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-039-0961-0001 ծածկագրով 100.0 հա, 05-039-1758-0001 ծածկագրով 100.0 հա, 200.0 հա և 85.0 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերը վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին. 4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-087-0201-0194 ծածկագրով 0.78023 հա և 05-087-0201-0194 ծածկագրով 0.78023 մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին. 5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0527-0001 ծածկագրով 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին. 6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-016-0136- ծածկագրով 2.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին. 7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 53.57 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին. 8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 12.07 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողերը մրցութային կարգով վարձակալության տրամադրելու համաձայնություն տալու մասին. 9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0401-0021 ծածկագրով 2.1977 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի և 0.04927 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունները փոխելու համաձայնություն տալու մասին. 10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0542-0294 ծածկագրով 3.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին. 11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0536-0214 ծածկագրով 3.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին. 12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-034-0369-0056 ծածկագրով 6.5506 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին. 13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-39-0420-0017 ծածկագրով 0.1251 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու համաձայնություն տալու մասին. 14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-052-0301-0001 ծածկագրով 0.16 հա և 05-052-0308-0001 ծածկագրով 0.15 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքերի նպատակային նշանակությունները փոխելու համաձայնություն տալու մասին. 15) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Երևանյան փողոց 74/1-74/2 հասցեում գտնվող, 05-003-0468-0021 ծածկագրով 0.0627 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով Մարտունի քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին. 16) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Արցախի փողոցի 8-րդ նրբանցք, թիվ 16/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 20.0 քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով Մարտունի քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին. 17) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-7 թաղամասի 5-րդ փողոց, 15/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-039-0176-0006 ծածկագրով 0.0318 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողերը աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին. 18) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-016-0008-0023 ծածկագրով 0.1894 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին. 19) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի մշակույթի տանը գտնվող 35.3 քառակուսի մետր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու մասին. 20) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի մշակույթի տանը գտնվող 36.0 քառակուսի մետր մակերեսով տարածքը անհատույց օգտագործման իրավունքով «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելու մասին. 21) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից Մարտունի քաղաքի բնակիչ Ռոման Հոմերոսի Զիրոյանի կողմից իր հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունն օրինականացնելու համաձայնություն տալու մասին. 22) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակիչ Մխիթար Կարապետյանին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից բնակելի տուն կառուցելու համաձայնություն տալու մասին. 23) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների, Լեռնահովիտ գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների, «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքների և Մ11 Մարտունի – Վարդենիս - ԼՂՀ սահման կմ0+00-կմ5+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքների համար սահմանված տեղական տուրքերի նկատմամբ արտոնություններ կիրառելու մասին. 24) Մարտունի համայնքի տարբեր բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող, համայքնային սեփականություն հանդիսացող հողատարածքներից հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելու համաձայնություն տալու մասին. 25) 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինվորների՝ պատերազմից հետո երեխա ունեցած մայրերին դրամական օգնություն տրամադրելու մասին. 26) «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությանը կապիտալ դրամաշնորհներ հատկացնելու մասին․ 27) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին. 28) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2-րդ հերթական նիստի օրը սահմանելու մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -17 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(13.69 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|