Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 128-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2024 թվականի N 128-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բյուջեից սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված համայնքի ներքոնշյալ բնակիչներին տրամադրել դրամական օգնություններ՝
    1) Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Անտոն Մնացի Սողոյան – 150000 (հարյուր հիսուն հազար) դրամ.
    2) Լիճք բնակավայրի բնակիչ Սեդա Լևոնի Պռազյան – 97000 (իննսունյոթ հազար) դրամ։
  2. Մարզիչ Արաքս Ռուբիկի Մարգարյանին տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) դրամ՝ Ձորագյուղի մշակույթի կենտրոնում գործող կարատեի խմբակի մարզիկներ Խաչիկ Վասպուրակի Խլղաթյանի և Գրիգոր Իշխանի Սաֆարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կայանալիք կարատեի պատանեկան առաջնությանը մասնակցելու նպատակով։
  3. Մարտունի համայնքի «Մարտունի քաղաքի Ս․ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սան Սիմոն Ռոմիկի Սիմոնյանին Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում հաղթող ճանաչվելու կապակցությամբ Սիմոն Ռոմիկի Սիմոնյանին և մարզիչ Գևորգ Սամվելի Սարգսյանին տրամադրել 200000-ական (երկու հարյուր հազարական) դրամ։ Սիմոն Սիմոնյանին տրամադրվող գումարը հատկացնել նրա ծնող Ռոմիկ Լիպարիտի Սիմոնյանին։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -19

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner