|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հոկտեմբերի 2023 թվականի N 230-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-003-0501-0049 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.005033 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց, թիվ 12/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0501-0049 կադաստրային ծածկագրով 0.005033 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման, հիմք՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ի №05102023-05-0027 վկայական) օտարել աճուրդային կարգով:
- Հողամասի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը սահմանել 250000 (երկու հարյուր հիսուն հազար) դրամ, մեկ քայլի չափը սահմանել մեկնարկային գնի 5 տոկոսը՝ 12500 (տասներկու հազար հինգ հարյուր) դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -12 ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -1 ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ | Ձեռնպահ -2 ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|