|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 օգոստոսի 2023 թվականի N 174-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի №30-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին» №30-Ա որոշմամ մեջ կատարել հետևյալ լրացումը՝ որոշմամբ հաստատված տարեկան աշխատանքային պլանի 2-րդ գլխում «Համայնքի 2023 թ. այն ծրագրերը, որոնք ապահովված չեն համապատասխան ֆինանսական միջոցներով» աղյուսակը լրացնել 5-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ՝
«
5․
|
Մարտունի համայնքի «Մարտունի ԲԿ»-ի բժշկական լաբորատորիայի արդիականացում։
|
Բարելավել «Մարտունի ԲԿ»-ի կողմից մատուցվող ծառայությունների հասանելիությունը, որակը և բարձրացնել մարդու արյան հետազոտությունների վերլուծման ճշգրտությունը՝ նորագույն 2 սարքավորումների ձեռքբերման միջոցով։ |
1.Տարեկան կտրվածքով մոտ 40 000 մարդ կստանա որակյալ և ճշգրիտ արյան հետազոտության արդյունքներ,
2.Մարտունի համայնքի 9000 հաշմանդաներ կստանան որակյալ հավաստի և արագ վերլուծություններ։
|
»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -11 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(463.03 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|