|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 սեպտեմբերի 2022 թվականի N 175-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑԻ 8-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ԹԻՎ 16/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 20.0 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկին, ըստ որի նախատեսվում է ըստ համայնքի գլխավոր հատակագծի բնակավայրերի նպատակային նշանակության հողերից Մարտունի քաղաքի Արցախի փողոցի 8-րդ նրբանցք, թիվ 16/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 20.0 քմ մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ էներգետիկայի գործառնական նշանակությամբ, էլեկտրական ենթակայան կառուցելու համար:
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ գործընթացը կազմակերպելու համար համապատասխան հողաշինարարական գործը ներկայացնել Գեղարքունիքի մարզպետին՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -19 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(14.28 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|