Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 235
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 83-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մայիսի 2025 թվականի N 83-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 2.21 ՀԱ, 2.16 ՀԱ ԵՎ 3.072 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» №16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջը՝ համայնքի ավագանին որոշում է․

  1. Համաձայնություն տալ՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-027-2102-0015 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 2.21 հա մակերեսով արոտավայրը 10 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության իրավունքով՝ հողամասի տարեկան վարձավճարը սահմանելով 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամ.
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-027-2102-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 2.16 հա մակերեսով արոտավայրը 10 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության իրավունքով՝ հողամասի տարեկան վարձավճարը սահմանելով 7500 (յոթ հազար հինգ հարյուր) դրամ.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-027-2102-0013 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 3.072 հա մակերեսով արոտավայրը 10 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել վարձակալության իրավունքով՝ հողամասի տարեկան վարձավճարը սահմանելով 10000 (տասը հազար) դրամ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -16

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.31 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner