|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 սեպտեմբերի 2025 թվականի N 126-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՀՈՂԱՄԱՍԻ) ՍԱՀՄԱՆԻՆ ԿԻՑ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի №04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-23 «Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերի 133-րդ կետը` համայնքի ավագանին որոշում է.
- Տալ համաձայնություն՝
1) Լարիսա Արմենակի Իսպիրյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Ներքին Գետաշեն բնակավայրի Գետափնյա թաղամասի 1-ին փողոց, 1-ին նրբանցք, թիվ 4 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում գոյություն ունեցող բնակելի տան վրա կառուցել մանսարդային հարկ. 2) Շիրազ Արթուրի Գուլեյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Գ. Նժդեհի փողոց, թիվ 17 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 3) Դավիթ Համլետի Դավթյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից իր՝ Մարտունի քաղաքի Նարեկացու փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող հողամասում կառուցել ավտոտնակ. 4) Աշոտ Հենզելի Սիմոնյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Զոլաքար բնակավայրի 1-ին փողոց, թիվ 18 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ. 5) Բավական Սուրիկի Հայրապետյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Զոլաքար բնակավայրի 1-ին փողոց, թիվ 24 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել բնակելի տուն. 6) Արմեն Յուրիկի Մարտիկյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին մոտ իր՝ Զոլաքար բնակավայրի 23-րդ փողոց, թիվ 9 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասում կառուցել ավտոտնակ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -20 ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|