Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 198
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 146-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հոկտեմբերի 2024 թվականի N 146-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 25-ի յոթերորդ նստաշրջանի երկրորդ հերթական նիստի օրակարգը՝

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք, Վաղաշեն և Ծովինար բնակավայրերի վարչական տարածքներում գտնվող ծառերը հատելու համաձայնություն տալու մասին.

2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 225.0 հա արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.

3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-066-0301-0064 կադաստրային ծածկագրով 0.1223 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը և 05-066-0301-0015 կադաստրային ծածկագրով 0.3 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին.

4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-052-0230-0006 կադաստրային ծածկագրով 0.37344 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը, որից 0.18414 հա մակերեսով վարելահողը և 0.1893 հա մակերեսով այլ հողատեսքը աճուրդային կարգով օտարելու համաձայնություն տալու մասին.

5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական տարածքում գտնվող ձկնաբուծարանի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին հանրային քննարկման արձանագրությունը լիազոր մարմին ներկայացնելու համաձայնություն տալու մասին.

6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչներ Ահարոն Սոկրատի Ադիլխանյանին և Լաուրա Սերյոժայի Ադիլխանյանին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի սահմանագծով հագուստի խանութի մանսարդ կառուցելու համաձայնություն տալու մասին.

7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի բնակիչներ Աղասի Սաֆրազբեկի Հայրապետյանին, Անուշ Խաչիկի Հակոբյանին, Անահիտ Աղասու Հայրապետյանին և Ալլա Աղասու Հայրապետյանին համայնքային սեփականություն հանդիսացող ճանապարհի սահմանագծով անասնաշենք-հացատուն կառուցելու համաձայնություն տալու մասին.

8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Լյովա Լիպարիտի Գևորգյանին համայնքային սեփականություն հանդիսացող ճանապարհի սահմանագծով ավտոտնակ կառուցելու համաձայնություն տալու մասին.

9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բնակիչներ Ատոմ Արարատի Շահինյանին, Նաիրա Ռաֆիկի Շահինյանին և Անի Ատոմի Շահինյանին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի սահմանագծով շինություն կառուցելու համաձայնություն տալու մասին.

10) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի անվան մանկապատանեկան կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպման եղանակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մարտունու մանկական արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը միացնելու առաջարկի վերաբերյալ համաձայնություն տալու մասին.

11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում տեղական տուրք և տեղական վճար վճարողների հաշվառման և գրանցամատյանների վարման կարգը հաստատելու մասին.

12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և իրականացման կարգը հաստատելու համաձայնություն տալու մասին.

13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին.

14)Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին (շարժական գույքի).

15)Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչ Ազատ Անդրանիկի Սրապյանին դրամական օգնություն տրամադրելու մասին.

16)Մարտունի համայնքի կարիքների համար՝ կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայան կառուցելու նպատակով մեկ անձից՝ Լաուրա Գուրգենի Եղոյանից, իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Շահումյան փողոց, 5-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում գտնվող 05-003-0110-0005 կադաստրային ծածկագրով 0.157 հա մակերեսով հողամասը գնելու համաձայնություն տալու մասին.

17)Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երրորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -16

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner