|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հոկտեմբերի 2023 թվականի N 237-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-027-0401-0019 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 4.14 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՄԵՐ ՔԱՐԵՐ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետը, նկատի ունենալով, որ «Մեր քարեր» ՍՊԸ-ին 10 տարի ժամկետով տրվել է օգտակար հանածոների արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն (N/ՇԱԹ-29/639)՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0401-0019 կադաստրային ծածկագրով 4.14 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված, հիմք՝ իրավունքի պետական գրանցման վկայական №16112020-05-0002) 10 տարի ժամկետով տրամադրել վարձակալության:
- Հողամասի տարեկան վարձավճարի գինը սահմանել 82400 (ութսուներկու հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -13 ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -2 ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|