|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հոկտեմբերի 2023 թվականի N 214-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԾՎԱՆԻՍՏ, ԾՈՎԻՆԱՐ, ԶՈԼԱՔԱՐ, ԱՍՏՂԱՁՈՐ, ՄԱԴԻՆԱ, ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ, ԼԻՃՔ, ՁՈՐԱԳՅՈՒՂ, ՎԱՐԴԱՁՈՐ, ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՆՈՐ ՋՐԱԳԾԵՐԻ ԵՎ ԼԻՃՔ, ՁՈՐԱԳՅՈՒՂ, ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)`
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ներքին Գետաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի և Լիճք, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերում խմելու ջրի ջրահավաք ավազանների կառուցման ծրագիրը։
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել ծրագրի ֆինանսավորման հայտը:
- Սահմանել, որ ծրագրի իրականացման համար 2024 թվականին բավարար ֆինանսական միջոցներ կնախատեսվեն ծրագիրն իրականացնելու և համայնքի կողմից համաֆինանսավորումն ապահովելու համար։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -14 ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|