|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 24  փետրվարի  2023 թվականի N 9-Ա
 | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 05-087-0423-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ 900.0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, 05-087-0583-003 ԾԱԾԿԱԳՐՈՎ 600.0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ  ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԸ ԵՎ 05-087-0463-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 500.0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԽՈՏՀԱՐՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջը՝ 
Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 05-087-0423-0002 ծածկագրով 900.0 հա մակերեսով, 05-087-0583-0003 ծածկագրով 600.0 հա մակերեսով արոտավայրերը և 05-087-0463-0001 ծածկագրով 500.0 հա մակերեսով խոտհարքը երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ | 
| 
 | Կողմ -15  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | Դեմ -0  | Ձեռնպահ -4  ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |