Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի պահանջը՝
1. Հայաստանի Հանրապետության Մարտունի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 27-Ի «Մարտունու hամայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և նրա անհատական կազմը հաստատելու մասին» N39-Ա որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով:
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝
Հանձնաժողովի նախագահ՝ Վահագն Դավթյան -համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Հանձնաժողովի անդամներ՝ Հուսիկ Սիմոնյան - համայնքի ղեկավարի օգնական
Նաիրա Գասպարյան - սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի գլխավոր մասնագետ
Զավիկ Խաչատրյան - իրավաբան
Վահան Թամոյան - ավագանու անդամ («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն)
Լեռնիկ Ղազարյան - ոստիկանության Մարտունու բաժնի ԱԳ և ԸԲԿԲ-ի ավագ տեսուչ (համաձայնությամբ)
Զոհրաբ Շահինյան - ՄՍԾ Մարտունու տարածքային կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Էկա Հորստկա - «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի նախագահ (համաձայնությամբ)
Սյուզաննա Գալոյան – հոգեբան (համաձայնությամբ)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: