| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  19  հունվարի  2024 թվականի N 6-Ն | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեն՝ 
 1) եկամուտների մասով՝ 4144000.0 հազար դրամ.  2) ծախսերի մասով՝ 4144000.0 հազար դրամ.  3) դեֆիցիտը՝ 0։ 
- Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
 
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
 
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
 
- Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
 
- Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի:
 
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
 
- Թույլատրել համայնքի ղեկավարին՝ 
 1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.  2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 
  | 
 Կողմ -14  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ  | Դեմ -0   | Ձեռնպահ -3  ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ  |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(45.08 Կբ)
  |  
  | 
(1.42 Մբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |