| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  11  մարտի  2022 թվականի N 64-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԵՎ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ 900 ՔՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՉՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՄԱՍԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՇԵՆՔԻ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ՎԱՐԴԵՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲԱՆԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԱՐԾՎԱՆԻՍՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ 3-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԱՊԱՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԾՈՎԻՆԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿԻ ԵՎ ՍԵՊՏԻԿ ՀՈՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)` 
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կենտրոնի 4 մանկապարտեզների ջեռուցման համակարգերի ավելացման և թիվ 4 մանկապարտեզի 900 քմ շինության չվերանորոգված մասերի կապիտալ վերանորոգման, Մարտունի համայնքի կենտրոնի թիվ 2 մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման, Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման, Երանոս բնակավայրի մանկապարտեզի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև Ծովինար բնակավայրի մանկապարտեզի խաղահրապարակի և սեպտիկ հորի կառուցման աշխատանքների ձեռքբերման ծրագիրը։
 
-  Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Մարտունի համայնքի կենտրոնի 4 մանկապարտեզների ջեռուցման համակարգերի ավելացման և թիվ 4 մանկապարտեզի 900 քմ շինության չվերանորոգված մասերի կապիտալ վերանորոգման, Մարտունի համայնքի կենտրոնի թիվ 2 մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման, Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Արծվանիստ բնակավայրի մանկապարտեզի վերանորոգման, Երանոս բնակավայրի մանկապարտեզի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգման և ցանկապատի կառուցման, ինչպես նաև Ծովինար բնակավայրի մանկապարտեզի խաղահրապարակի և սեպտիկ հորի կառուցման աշխատանքների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորման հայտը:
 
-  Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը ներկայացնելու և համայնքային ներդրում կատարելու համար: 
 
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  | 
 Կողմ -15  ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԹԱՄՈՅԱՆ ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |