|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հոկտեմբերի 2023 թվականի N 229-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 9/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-003-0520-0060 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՆՐԱ ՎՐԱ ԱՌԿԱ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԱՆՁ ՄՀԵՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԴԱՎՈՒԴՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի №912-Ն որոշումը, Մարտունի քաղաքի բնակիչ Մհեր Մերուժանի Դավուդյանի 16.10.2023 թվականի №6118 դիմումը՝
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոց, թիվ 9/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-003-0520-0060 կադաստրային ծածկագրով 0.005033 հա մակերեսով հողամասը, նրա վրա ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված շինությունները (հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման, հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման №05102023-05-0027 վկայական) ուղղակի վաճառքով օտարել ինքնակամ շինությունն իրականացրած անձ Մհեր Մերուժանի Դավուդյանին։
- Հողամասը և նրա վրա առկա շինությունն ուղղակի վաճառքով օտարելու արժեքները հաշվարկելու համար հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի №912-Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -12 ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -3 ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Կարգավիճակի հիմք՝ | Ավագանու 30.11.2023 թվականի N254-Ա որոշում |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|