Այսօր: Ուրբաթ, 22 Նոյեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 222
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 94-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հունիսի 2024 թվականի N 94-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-039-0218-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.01936 ՀԱ ԵՎ 05-039-0218-0014 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.06043 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԳՍՏԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48.1 և 76-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի պահանջը՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-10 թաղամասի 1-ին փողոց, թիվ 92/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 05-039-0218-0013 կադաստրային ծածկագրով 0.01936 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հանգստի համար նախատեսված) 30 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել կառուցապատման իրավունքով՝ տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով 23000 (քսաներեք հազար) դրամ։ 
  2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-10 թաղամասի 1-ին փողոց, թիվ 94/1 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 05-039-0218-0014 կադաստրային ծածկագրով 0.06043 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հանգստի համար նախատեսված) 30 տարի ժամկետով մրցութային կարգով տրամադրել կառուցապատման իրավունքով՝ տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանելով 72000 (յոթանասուներկու հազար) դրամ։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -14

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Փոփոխվել է
Կարգավիճակի հիմք՝Համայնքի ավագանու 27.09․2024 թ.-ի N129-Ա որոշում
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner