|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 սեպտեմբերի 2023 թվականի N 205-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԳԵՎՈՐԳ ՄՈՒՐԱԴԻ ՍԵՐՈՓՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 05-027-1014-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.17 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշումը՝
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի բնակիչ Գևորգ Մուրադի Սերոփյանին սեփականության իրավունքով պատկանող 05-027-1014-0006 կադաստրային ծածկագրով 0.17 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակությամբ։
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ գործընթացը կազմակերպելու համար համապատասխան հողաշինարարական գործերը ներկայացնել Գեղարքունիքի մարզպետին՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -17 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|