| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք  ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  31  հոկտեմբերի  2025 թվականի N 155-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մ-10, ՍԵՎԱՆ-ՄԱՐՏՈՒՆԻ-ԳԵՏԱՓ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԿՄ80+000+ԿՄ94+000 ՀԱՏՎԱԾՈՒՄ «ՇԱՆԹ-ՍԵՅՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏԱՅԻՆ ՔԱՐԱԲԵԿՈՐՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱԳՐՈՒՆՏ-ԱՎԱԶԱԿՈՊԻՃԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԺԵՔՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետի 28.10.2025 թվականի եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+000+կմ94+000 հատվածում «Շանթ-Սեյրան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված շինարարական աշխատանքների արդյունքում առաջացած 5000 խորանարդ մետր ծավալով անդեզիտաբազալտային քարաբեկորների և 9000 խորանարդ մետր ծավալով հողագրունտ-ավազակոպիճի օգտագործման համար սահմանել հետևյալ արժեքները՝ 
 1) անդեզիտաբազալտային քարաբեկորների 1 խորանարդ մետրի համար՝ 550 (հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ,  2) հողագրունտ-ավազակոպիճի 1 խորանարդ մետրի համար՝ 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ։  
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
  | 
 Կողմ -15  ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ  | Դեմ -0   | Ձեռնպահ -4  ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ  |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |