|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 նոյեմբերի 2024 թվականի N 183-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԱՐԾՎԱՆԻՍՏԻ» ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏՆԵՐԻ ԱՊԱՐՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «Էրիկ 1» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Արծվանիստի» անդեզիտաբազալտների հանքավայրի ապարների վերագնահատման և երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ 1-ին հանրային քննարկումների 2024 թվականի հունիսի 19-ի արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Արծվանիստի» անդեզիտաբազալտների ապարների հետախուզման և վերագնահատման երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ծրագրին և տալ նախնական համաձայնություն երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն ստանալու գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակելուն։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -12 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -6 ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|