Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 243
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 24-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2025 թվականի N 24-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ, ՎԱՐԴԵՆԻԿ, ԾՈՎԻՆԱՐ ԵՎ ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲԱՐԴԻ ՏԵՍԱԿԻ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական ղեկավարի 20.01.2025 թվականի №7, Վարդենիկ բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները կատարողի 11.02.2025 թվականի №20, Ծովինար բնակավայրի վարչական ղեկավարի 11.12.2024 թվականի №289-24, Երանոս բնակավայրի վարչական ղեկավարի 10.02.2025 թվականի №20 գրությունները՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Համաձայնություն տալ հատել՝
    1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի մշակույթի կենտրոնի շենքի հարևանությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող 2 (երկու) բարդի տեսակի ծառերը, որոնց արմատները տարածվելով խարխլել են փողոցի սալիկապատ մակերեսը, ինչպես նաև խոչընդոտում են կոյուղագծի շահագործմանը․
    2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Կ. Շահինյան 2 և 4 հասցեներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող 9 (ինը) բարդի տեսակի ծառերը, որոնք վտանգ են ներկայացնում համայնքային ճանապարհի, ջրատար առուների համար, ինչպես նաև մեծ քանակությամբ որդեր ու լվիճներ են առաջանում, որոնք անհարմարություն են պատճառում հարևանությամբ ապրող բնակիչներին.
    3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի բնակիչ Վարդան Հայկարամի Ասոյանի հողամասի և համայնքային ճանապարհի եզրագծով շուրջ 70 մետր երկարության վրա գտնվող 14 (տասնչորս) բարդի տեսակի ծառերը, որոնք խոչընդոտում են էլեկտրահաղորդակցությանը և մալուխային գծերի բնականոն աշխատանքին.
    4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի 4-րդ փողոցի 3-րդ նրբանցքով և 21-րդ փողոցի թիվ 14 հասցեի բնակելի տան մոտով անցնող ոռոգման առուների երկայնքով 1970-ական թվականներին տնկված 9 (ինը) բարդի տեսակի ծառերը, որոնք ծերացել և վտանգ են ներկայացնում հարակից շինությունների և հողամասերի համար։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կողմ -17

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

Դեմ -1

ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner