|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 սեպտեմբերի 2024 թվականի N 135-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾԱՌԵՐԸ ՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունի քաղաքի բնակիչ Ալբերտ Սեդրակի Զաքարյանի 09.04.2024 թվականի №2389-Ք դիմումը և Ներքին Գետաշեն բնակավայրի վարչական ղեկավարի 12.09.2024 թվականի №494 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնություն տալ հատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոց, թիվ 17 հասցեում Ալբերտ Սեդրակի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված շինության հետնամասում առկա ծերացած և արմատային համակարգով շինության հիմքին վտանգ սպառնացող թվով 2 սոճի տեսակի ծառերը։
- Համաձայնություն տալ հատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի բուժամբուլատորային կից տարածքում գտնվող և կոյուղագծի շահագործմանը խոչընդոտող թվով 2 բարդի տեսակի ծառերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -12 ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ ՄԱՐԻՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | Դեմ -4 ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Ձեռնպահ -1 ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|