Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 196
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 32-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մարտի 2024 թվականի N 32-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի եկամտային մասն ավելացնել 112343.0 հազար դրամով, որից՝
    1) համայնքի բյուջե մուտքագրվող անշարժ գույքի հարկի տողն ավելացնել 30806.0 հազար ՀՀ դրամով.
    2) գույքահարկ փոխադրամիջոցների համար տողն ավելացնել 63794.0 հազար ՀՀ դրամով.
    3) hամայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար տողն ավելացնել 15400.0 հազար ՀՀ դրամով.
    4) համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ տողն ավելացնել 2343.0 հազար ՀՀ դրամով:
  2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի ծախսային մասն ավելացնել 112343.0 հազար դրամով, որից՝
    1) նախադպրոցական կրթություն նախահաշվին ավելացնել 25300.0 հազար ՀՀ դրամ՝ այդ թվում 4511 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 16000.0 հազար դրամ, 4267 տնտեսագիտական հոդվածին՝ 8000.0 հազար դրամ, 4212 տնտեսագիտական հոդվածին՝ 1300.0 հազար դրամ.
    2) ոռոգման համակարգերի վերանորոգում և պահպանում նախահաշվի 4657 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 7343.0 հազար դրամ.
    3) գյուղատնտեսություն նախահաշվի 4657 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 9000.0 հազար դրամ.
    4) ապարատի պահպանման ծախսեր նախահաշվի 4729 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 6200.0 հազար դրամ.
    5) մշակույթի կենտրոններ նախահաշվի 4212 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 2300.0 հազար դրամ, 4511 տնտեսագիտական հոդվածին 3900.0 հազար դրամ.
    6) արտադպրոցական դաստիարակություն նախահաշվի 4511 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 4800.0 հազար դրամ.
    7) փողոցների լուսավորում նախահաշվի 4212 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 4200.0 հազար դրամ.
    8) բնակարանային շինարարություն նախահաշվի 4637 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 2100.0 հազար դրամ.
    9) շրջակա միջավայրի պաշտպանություն նախահաշվի 4239 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 8200.0 հազար դրամ.
    10) պահուստային ֆոնդ նախահաշվի 4891 տնտեսագիտական հոդվածին ավելացնել 33000.0 հազար դրամ.
    11) այլ մշակութային կազմակերպություններ նախահաշվի 4239 հոդվածին ավելացնել 6000.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքում գեղանկարչության սիմպոզիում կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Կողմ -12

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ

ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ

ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ -2

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner