|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 ապրիլի 2023 թվականի N 93-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Հանրակարթական ուսուցում» նախահաշվի 4819 հոդվածից 3488000 ՀՀ դրամ տեղափոխել նույն նախահաշվի 4657 հոդված և որպես համաֆինանսավորում հատկացնել «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկին` Մարտունի համայնքի «Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախադպրոցական կրթության միկրոծրագիր իրականացնելու նպատակով (նախակրթարանի կառուցում):
- Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Շրջակա միջավայրի պաշտպանություն» նախահաշվի 4251 հոդվածից 4500000 ՀՀ դրամ տեղափոխել նույն նախահաշվի 4239 հոդված` Մարտունի համայնքի տարածքում թափառող կենդանիների (շների) վնասազերծման (ստերջացման) ծառայություն ձեռք բերելու նպատակով:
- Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5112 հոդվածից պակասեցնել ընդամենը 20238.0 հազար դրամ և հատկացնել Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝
ա) նույն նախահաշվի 5134 հոդվածին՝ 5990.0 հազար դրամ` Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով. բ) «Գազատարի կառուցում» նախահաշվի 5134 հոդվածին` 648.0 հազար դրամ` Գեղհովիտ և Ձորագյուղ բնակավայրերում գազատարի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով. գ) «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5134 հոդվածին՝ 5200.0 հազար ՀՀ դրամ` սուբվենցիոն ծրագրով իրականացվող Մարտունի քաղաքի թիվ 2, Երանոս և Վարդենիկ բնակավայրերի մանկապարտեզների վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու, 5122 հոդվածին՝ 6000.0 հազար դրամ` մանկապարտեզների կարքների համար գույք ձեռք բերելու նպատակով: դ) «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5134 հոդվածին՝ 2400.0 հազար ՀՀ դրամ` Մարտունի համայնքի բնակավայրերում սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրագծերի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Կողմ -15 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՕԼԳԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|