|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 մարտի 2022 թվականի N 59-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ,ԿՈՄԻՏԱՍԻ, ԳԵՏԱՓՆՅԱ 2, ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ԱՐԾՎԱՆԻՍՏ, ԾՈՎԻՆԱՐ, ՎԱՐԴԵՆԻԿ, ԶՈԼԱՔԱՐ, ԳԵՂՀՈՎԻՏ, Ն․ ԳԵՏԱՇԵՆ, Վ․ ԳԵՏԱՇԵՆ, ԼԻՃՔ, ԾԱԿՔԱՐ, ՁՈՐԱԳՅՈՒՂ, ՎԱՐԴԱՁՈՐ, ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ, ԾԱԿՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 6-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ԿԱՄՐՋԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)`
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի կենտրոնի Գարեգին Նժդեհի,Կոմիտասի, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման, ինչպես նաև Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման աշխատանքների ձեռքբերման ծրագիրը։
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Մարտունի համայնքի կենտրոնի Գարեգին Նժդեհի,Կոմիտասի, Գետափնյա 2, Կարապետյան փողոցների, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Գեղհովիտ, Ն․ Գետաշեն, Վ․ Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման, ինչպես նաև Ծակքար բնակավայրի 6-րդ և 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման աշխատանքների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորման հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը ներկայացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -16 ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԹԱՄՈՅԱՆ ՎԱՀԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՂԱՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԼԻԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -7 ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԵԽԱԿ ՀՈՒՆԱՆՅԱՆ ՆՈՐԻԿ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ ՍԵԴՐԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|