Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Վարդաձոր բնակավայրի վարչական ղեկավարի 2022 թվականի հուլիսի 22-ի N077 գրությունը՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձորի մշակույթի տանը գտնվող 36.0 քմ մակերեսով տարածքը (հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդաձոր բնակավայր, Ալաշկերտի փողոց, թիվ 16) անհատույց օգտագործման իրավունքով տասը տարի ժամկետով տրամադրել «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ Վարդաձորի մշակույթի կենտրոնում կրթամշակութային գործունեություն ծավալելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|