Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Վարդաձոր բնակավայրի վարչական ղեկավարի 2022 թվականի հուլիսի 11-ի N069 գրությունը՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձորի մշակույթի տանը գտնվող 35.3 քմ մակերեսով տարածքը (հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդաձոր բնակավայր, Ալաշկերտի փողոց, թիվ 16 ) անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով տրամադրել «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ Վարդաձոր բնակավայրի փոստային բաժանմունքը տեղակայելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|