Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշումը, Մարտունի համայնքի բնակիչ Ադիկ Կարենի Գրիգորյանի 28.06.2022 թվականի դիմումը՝ սեփականության իրավունքով պատկանող 05-003-0468-0021 կադաստրային ծածկագրով հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկին, ըստ որի նախատեսվում է Մարտունի քաղաքի Երևանյան փողոց 74/1-74/2 հասցեում գտնվող, քաղաքացի Ադիկ Կարենի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, ըստ համայնքի գլխավոր հատակագծի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողերից 05-003-0468-0021 կադաստրային ծածկագրով 0.0627 հա մակերեսով արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ, խանութ կառուցելու համար:
- Առաջարկել համայնքի ղեկավարին՝ գործընթացը կազմակերպելու համար համապատասխան հողաշինարարական գործը ներկայացնել Գեղարքունիքի մարզպետին՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|