2025 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի պահանջով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 30-ի ութերորդ նստաշրջանի չորրորդ հերթական նիստի օրակարգը՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչներին համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի (հողամասի) սահմանին կից շինություններ կառուցելու համաձայնություն տալու մասին. 2) Համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների (հողամասերի) սահմաններին կից Մարտունի համայնքի բնակիչների կողմից իրենց հողամասերում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացմանը համաձայնություն տալու մասին. 3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրում գտնվող 05-039-0023-0016 կադաստրային ծածկագրով 0.118 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին. 4) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա բնակավայրի 1-ին փողոց, թիվ 70 հասցեում գտնվող 05-062-0040-0004 կադաստրային ծածկագրով 0.02 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և նրա վրա կառուցված եկեղեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու համաձայնություն տալու մասին. 5) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի հրապարակ 13/1 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 05-052-0003-0065 կադաստրային ծածկագրով 0.01045 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը մրցութային կարգով կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին. 6) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 95.0 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին. 7) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 2.21 հա, 2.16 հա և 3.072 հա մակերեսներով արոտավայրերը մրցութային կարգով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու մասին. 8) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի և Երանոս բնակավայրի վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա գտնվող բարդի տեսակի ծառերը հատելու համաձայնություն տալու մասին. 9) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի հուլիսի 11-ի №160-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 10) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի №260-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին. 11) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մարտունի համայնքի թիվ 1 կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին. 12) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի «Մարտունի համայնքի թիվ 2 կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին. 13) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի մշակույթի տանը գտնվող 36.0 քառակուսի մետր մակերեսով թիվ 14 տարածքն անհատույց օգտագործման իրավունքով «Մեր ապագան» կրթամշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրելու մասին. 14) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծակքար բնակավայրի 1-ին փողոց, թիվ 16/2 հասցեում գտնվող 05-045-0010-0229 կադաստրային ծածկագրով 0.1466 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելուն համաձայնություն տալու մասին. 15) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հինգերորդ հերթական նիստի օրը սահմանելու մասին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|