Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 194
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 2005-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2024 թվականի N 2005-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 14-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 90 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-060-0030-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, 16.12.2021 թվականի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» №912-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի 1023-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 29.11.2024 թվականի 173-Ա որոշումը, նկատի ունենալով, որ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Տիգրան Միշայի Գրիգորյանի 26.09.2024 թվականի №6648-Ք դիմումը՝ որոշում եմ.

  1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի 14-րդ փողոց, թիվ 90 հասցեում գտնվող, Տիգրան Միշայի Գրիգորյանին (ծնված՝ 22.08.1975 թվականին) սեփականության իրավունքով պատկանող 05-060-0030-0003 կադաստրային ծածկագրով 0.124 հա փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 27.8 քմ արտաքին մակերեսով բնակելի տան նկուղային հարկը (ներքին մակերեսը՝ 21.8 քմ, կառուցված՝ 2014 թվականին), 4.3 քմ մակերեսով բնակելի տան նկուղային հարկի աստիճանահարթակը (կառուցված՝ 2014 թվականին), 229.7 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը (ներքին մակերեսը՝ 180.3 քմ, կառուցված՝ 2014 թվականին), 21.8 քմ մակերեսով բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբը (կառուցված՝ 2014 թվականին), 227.9 քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը (ներքին մակերեսը՝ 185.1 քմ, կառուցված՝ 2014 թվականին), 24.6 քմ մակերեսով բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբը (կառուցված՝ 2014 թվականին), 129.9 քմ ընդհանուր արտաքին մակերեսով օժանդակ շինությունները (հացատուն-ավտոտնակ, ընդհանուր ներքին մակերեսը՝ 107.0 քմ, կառուցված՝ 2014 թվականին) և 15.2 քմ մակերեսով պարիսպը (կառուցված՝ 2014 թվականին) ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառույցների օրինականացման վճարը կազմում է՝
    բնակելի տան նկուղային հարկի համար՝ 27.8x10000x0.1209=33610 (երեսուներեք հազար վեց հարյուր տասը) ՀՀ դրամ.
    բնակելի տան նկուղային հարկի աստիճանահարթակի համար՝ 4.3x10000x0.1209=5199 (հինգ հազար հարյուր իննսունինը) ՀՀ դրամ.
    բնակելի տան 1-ին հարկի համար՝ 229.7x10000x0.1209=277707 (երկու հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր յոթ) ՀՀ դրամ.
    բնակելի տան 1-ին հարկի բաց պատշգամբի համար՝ 21.8x10000x0.1209=26356 (քսանվեց հազար երեք հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ.
    բնակելի տան 1-ին հարկի աստիճանահարթակի համար՝ 81.1x10000x0.1209=98050 (իննսունութ հազար հիսուն) ՀՀ դրամ.
    բնակելի տան 2-րդ հարկի համար՝ 227.9x10000x0.1209=275531 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար հինգ հարյուր երեսունմեկ) ՀՀ դրամ.
    բնակելի տան 2-րդ հարկի բաց պատշգամբի համար՝ 24.6x10000x0.1209=29741 (քսանինը հազար յոթ հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ.
    օժանդակ շինությունների (հացատուն-ավտոտնակ) համար՝ 129.9x6000x0.1209=94230 (իննսունչորս հազար երկու հարյուր երեսուն) ՀՀ դրամ.
    պարսպի համար՝ 15.2x6000x0.1209=11026 (տասնմեկ հազար քսանվեց) ՀՀ դրամ.
    ընդամենը՝ 851450 (ութ հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
  3. Օրինականացման համար հիմք ընդունել լիցենզավորված չափագրողի կողմից ներկայացված հատակագիծը:
  4. Առկա է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 20236H8HV8):
  5. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
  6. Անշարժ գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Ձորագյուղ բնակավայր, 14-րդ փողոց, թիվ 90 հասցեն։
  7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
  8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner