Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարան մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի N 187-Ն որոշումը՝ որոշում եմ․
1.«Մանվել Գաբրիելյան Արամայիսի» ԱՁ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Աստղաձոր բնակավայր, 45-րդ փողոց, թիվ 25 հասցեում գործող 40 քմ մակերեսով առևտրի կետում ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 2025 թվականի 1-ին եռամսյակի համար (թույլտվությունը կցվում է)։
2.«Մանվել Գաբրիելյան Արամայիսի» անհատ ձեռնարկատիրոջը՝ Մարտունու համայնքապետարանի 900145113065 հաշվի համարին վճարել 11000 (տասնմեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։