ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈԼԱՔԱՐ, ԱՍՏՂԱՁՈՐ, ՎԱՂԱՇԵՆ, ԼԻՃՔ, ՁՈՐԱԳՅՈՒՂ, ՎԱՐԴԱՁՈՐ, ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2022 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)`
- Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցման և նորոգման աշխատանքների ձեռքբերման ծրագիրը։
- Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել Մարտունի համայնքի Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Լիճք, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս բնակավայրերում խմելու ջրագծերի կառուցման և նորոգման աշխատանքների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորման հայտը:
- Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը ներկայացնելու և համայնքային ներդրում կատարելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|