|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 նոյեմբերի 2025 թվականի N 1259-Ա |
ԱԼԻԿ ՍՈՅԲԱԹԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ BMW X6 5.0 IX 74 CO 444 ԵՎ MERCEDES-BENZ ML 500 ՄԱԿՆԻՇԻ 74 DT 444 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-61-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի վարչական իրավախախտումների հարցերով հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 64 արձանագրությունը՝ որոշում եմ․
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի բնակիչ Ալիկ Սոյբաթի Հակոբյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի գանձել 845 454 (ութ հարյուր քառասունհինգ հազար չորս հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ որպես սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW X6 5.0 IX և MERCEDES-BENZ ML 500 մակնիշի ավտոմեքենաների գույքահարկերի հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային ամբողջ պարտավորության գումար և փոխանցել 900145104031 հաշվեհամարին։
- Հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում։
- Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մարտունի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի մասին Ալիկ Սոյբաթի Հակոբյանին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|