Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 45
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՍՏՂԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-013-0581-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,0018 ՀԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՐԱՄ ԵՐՎԱՆԴԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ 05-013-0581-0013 կադաստրային ծածկագրով հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 46.2 կետի «բ» ենթակետի պահանջը, Աստղաձոր բնակավայրի վարչական ղեկավարի 24.02.2023 թվականի №ԱԳ-49 գրությունը և Աստղաձոր բնակավայրի բնակիչ Արամ Երվանդի Ալեքսանյանի 24.02.2023 թվականի դիմումը՝

  1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրի Գ. Նժդեհի փողոց, թիվ 36/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-013-0581-0013 կադաստրային ծածկագրով 0.0018 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասը (հիմք՝ 2023 թվականի փետրվարի 23-ի №23022023-05-0027 իրավունքի պետական գրանցման վկայական) առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 90 տարի ժամկետով տրամադրել Աստղաձոր բնակավայրի բնակիչ Արամ Երվանդի Ալեքսանյանին՝ իրեն նախկինում կառուցապատման իրավունքով տրամադրված 05-013-0581-0010 կադաստրային ծածկագրով 0.002 հա մակերեսով տարածքն ընդլայնելու նպատակով։
  2. Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափը սահմանել 300 (երեք հարյուր) դրամ։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.85 Կբ)
(4.01 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չեն մասնակցել Մեխակ Հակոբյանը և Սեդրակ Սահակյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner