Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 166
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԱԶԴԱՏ ՄՀԵՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՔԱՂԱՔԻ ԵՎ ԱՐԾՎԱՆԻՍՏ, ԾՈՎԻՆԱՐ, ՎԱՐԴԵՆԻԿ, ԶՈԼԱՔԱՐ, ԱՍՏՂԱՁՈՐ, ՎԱՂԱՇԵՆ, ԳԵՂՀՈՎԻՏ, ԼԵՌՆԱԿԵՐՏ, ՄԱԴԻՆԱ, ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆ, ՎԵՐԻՆ ԳԵՏԱՇԵՆ, ԼԻՃՔ, ԾԱԿՔԱՐ, ՁՈՐԱԳՅՈՒՂ, ԾՈՎԱՍԱՐ, ՎԱՐԴԱՁՈՐ, ԵՐԱՆՈՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ, ՄԱԴԻՆԱ-ԼԵՌՆԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՄԻԱՑՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՍՏՂԱՁՈՐ, ԳԵՂՀՈՎԻՏ, ՁՈՐԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԻՉ ՊԱՏԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՁՈՐԱԳՅՈՒՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԿԱՄՐՋԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի պահանջով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեից հատկացվելու են նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի և Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Ծովասար, Վարդաձոր, Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների, Մադինա-Լեռնակերտ բնակավայրերը միացնող ճանապարհի ասֆալտապատման, ինչպես նաև Աստղաձոր, Գեղհովիտ, Ձորագյուղ բնակավայրերում պաշտպանիչ պատերի կառուցման և Ձորագյուղ բնակավայրի 10-րդ փողոցի կամրջի վերանորոգման ծրագիրը։
  2. Սուբվենցիա ստանալու նպատակով գործող կարգով կազմել և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել ծրագրի ֆինանսավորման հայտը:
  3. Սահմանել, որ ծրագրի իրականացման համար 2025 թվականին բավարար ֆինանսական միջոցներ կնախատեսվեն ծրագիրն իրականացնելու և համայնքի կողմից համաֆինանսավորումն ապահովելու համար։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չի մասնակցել Սեդրակ Սահակյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner