Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու 20․12․2024 թվականի թիվ 187-Ն որոշումը՝ որոշում եմ․
1.«Վեներա Մխեյան Ալբերտի» ԱՁ-ին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Երանոս բնակավայր, Երևանյան խճուղի, թիվ 1 հասցեում գործող լցակայանում հեղուկացված գազի վաճառքի թույլտվություն 2025 թվականի համար (թույլտվությունը կցվում է):
2․«Վեներա Մխեյան Ալբերտի» ԱՁ-ին՝ Մարտունու համայնքապետարանի 900145102068 հաշվի համարին վճարել 100000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տեղական տուրք։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: