Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 38
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱԿՈԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-039-0420-0017 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.1251 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «բ» ենթակետը, 21.2 մասը, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ տնօրենի 19.03.2024 թվականի №04/26.3/1373-2024 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա-7 թաղամասի 5-րդ փողոց, թիվ 18/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-039-0420-0017 կադաստրային ծածկագրով 0.1251 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ էներգետիկայի, հիմք՝ անշարժ գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2024 թվականի փետրվարի 6-ի №06022024-05-0033 վկայական) ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարաության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ենթակայանն ընդլայնելու նպատակով։
  2. Հողամասի ուղղակի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ 1251x792=990792 (ինը հարյուր իննսուն հազար յոթ հարյուր իննսուներկու) դրամ։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(664.30 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner