Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 273
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 67
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ՀԱՅ ԱՐՏ» ՓՐՈԴՅՈՒՍԵՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Աբգարյան» պարային ստուդիայի ղեկավար Ալլա Աբգարյանի 19.04.2024 թվականի №2712-Ք դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. «Հայ Արտ» փրոդյուսերական կենտրոնին համայնքի բյուջեից նվիրատվությամբ տրամադրել 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ՝ «Աբգարյան» պարի ստուդիայի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում «Հայկական մշակույթի օրեր» խորագիրը կրող միջոցառմանը մասնակցելու նպատակով։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.53 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Չի քվեարկել Սյուզաննա Մարկարյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner