Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191 հոդվածի, 154-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետ Համազասպ Կարեյանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին կազմած թիվ 25 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, նկատի ունենալով, որ Արմինե Ռաֆայելի Ավետիսյանը իրեն սեփականության իրավունքով պատկանող գեղեցկության սրահի երկրորդ հարկի կառուցման համար չունի 5-րդ ձևի տեղեկանք, որի համար ծանուցվել է դադարեցնել շինարարություն, սակայն մինչև օրս չի դադարեցրել շինարարությունը՝ որոշում եմ․
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով արձանագրված վարչական իրավախախտման համար Արմինե Ռաֆայելի Ավետիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2024 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Մարտունու համայնքապետարանում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Արմինե Ռաֆայելի Ավետիսյանին (հասցեն՝ քաղաք Մարտունի, Սայաթ-Նովայի փողոց, թիվ 65):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|