2023 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՏԱՐԻԵԼ ՀԱՅԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 05-003-0450-0087 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.02226 ՀԱ ԵՎ 0.00601 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի №1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 14-ի №1/փ-163 դրական եզրակացությունը՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի բնակիչ Տարիել Հայկի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող 05-003-0450-0087 կադաստրային ծածկագրով 0.02226 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքոգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի և 0.00601 հա մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության կոմունալ ենթակառուցվածքների հողեր գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունները փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(3.48 Մբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|