Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ.-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի դրույթներով, նկատի ունենալով, որ շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, շինությունները կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Սամվել Սուրիկի Մելքոնյանի դիմումը՝ որոշում եմ․
- Ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 7-րդ փողոց, թիվ 15 հասցեում գտնվող շինությունների նկատմամբ Սամվել Սուրիկի Մելքոնյանի՝ (ծնված՝ 06․12.1987 թվականին) շինությունների սպասարկման համար անհրաժեշտ 05-034-0142-0020 կադաստրային ծածկագրով 0,10890 հա մակերեսով փաստացի օգտագործվող տնամերձ հողամասի և դրա վրա օրինական կառուցված 25.30 քմ մակերեսով նկուղի (կառուցված՝ 1950 թվականին), 97.70 քմ մակերեսով բնակելի տան (կառուցված՝ 1950 թվականին), 1.70 քմ մակերեսով նկուղի բաց պատշգամբի կամ աստիճանավանդակի (կառուցված՝ 1950 թվականին), 32.60 քմ մակերեսով անասնաշենքի (կառուցված՝ 1950 թվականին) և 9․4 քմ մակերեսով ծածկի (կառուցված՝ 1950 թվականին ) սեփականության իրավունքը (տնամերձ հողամասի հատկացումը 0,11 հա):
- Հողամասի սահմանները որոշվում են որակավորում ունեցող անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծին համապատասխան:
- Անշարժ գույքերին տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 7-րդ փողոց, թիվ 15 հասցեն:
- Սույն որոշումից բխող սեփականության իրավունքը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|