Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետը և 33-րդ կետը՝ որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայր, Կ. Շահինյան փողոց, թիվ 26/2 հասցեում գտնվող 05-085-0008- կադաստրային ծածկագրով գույքի բաժանումից առաջացող գույքերին տրամադրել հետևյալ հասցեները՝
1.2429 հա մակերեսով գույքին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդենիկ բնակավայր, Կ. Շահինյան փողոց, թիվ 26/2 հասցեն,
0.08 հա մակերեսով գույքին՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդենիկ բնակավայր, Կ. Շահինյան փողոց, թիվ 26/3 հասցեն:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: