2023 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՂԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 05-082-0201-0010 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.2554 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ, ՆՐԱ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԴՊՐՈՑԸ, ԿԱԹՍԱՅԱՏՈՒՆԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի 2-րդ փողոց, թիվ 20 հասցեում գտնվող 05-082-0201-0010 կադաստրային ծածկագրով 1.2554 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, նրա վրա կառուցված 4912.66 քմ մակերեսով դպրոցը, 24.0 քմ մակերեսով կաթսայատունը և 96.98 քմ մակերեսով պարիսպը (հիմք՝ 2023 թվականի նոյեմբերի 10-ի №10112023-05-0112 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական) նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(376.92 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|