Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 34-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի 2025 թվականի նոյեմբերի 13-ի զեկուցագիրը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի բնակիչ Սամվել Վեմիրի Մանուկյանը (ծնված՝ 20.01.1958 թվականին) չի վճարել իր անվամբ սեփականության իրավունքով հաշվառված BMW X5 մակնիշի 88DQ868 հաշվառման համարանիշի GAZ 2705 32 LU 464 հաշվառման համարանիշի մարդատար ավտոմեքենայի գույքահարկը որոնց հաշվարկված և չվճարված ընդհանուր հարկային պարտավորությունները 13.11.2025 թվականի դրությամբ կազմում են 891811 (ութ հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր տասնմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից ապառք՝ 575800 (հինգ հարյուր յոթանասունհինգ հազար ութ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ, տույժ՝ 176511 (մեկ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր տասնմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչպես նաև հաշվի առնելով, որ Սամվել Վեմիրի Մանուկյանը չի կատարել հարկային պարտավորությունները՝ որոշում եմ․
- Սամվել Վեմիրի Մանուկյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ և լսումների օր նշանակել 2025 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 10:45-ին Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն` ք.Մարտունի, Շահումյան փողոց, թիվ 2)։
- Վարույթի իրականացումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի վարչական վարույթի իրականացման հարցերով հանձնաժողովին։
- Սույն որոշման մասին ծանուցել Սամվել Վեմիրի Մանուկյանին (հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք, Ծովինար բնակավայր, 1-ին թաղամաս, 3-րդ փողոց, թիվ 66):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|